AM
26 December 2024 - 15:10 AMT

Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ է ստացել

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ: Համապատասխան որոշումը ստորագրել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները Լենինգրադի մարզում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Կողմերը ստորագրել են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը և մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը, հայտնում է Sputnik Արմենիան։

Իրանի ներկայացուցիչներն արդեն ավելի քան 5 տարի մասնակցում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան: