Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արյուծ պատկերող ոսկե հուշադրամ: Ինչպես հաղորդում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներք- շրջագծով հայերեն – անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վեր- նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի – եզրաշուրթի միջ- առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը:
Երկու շրջանագծերի միջ- դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վեր-ում հայերեն, իսկ ներք-ում անգլերեն շրջագծով մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» – «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա առյուծի պատկերն է: Ներք-ի աջ մասում պատկերված է առյուծ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի – եզրաշուրթի միջ- վեր-ում լատիներեն, իսկ ներք-ում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «LEO» – («Լեւ»): Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հաղորդման համաձայն, թողարկվել է 10 000 ոսկե հուշադրման` յուրաքանչյուրը 10 000 դրամ անվանական արժեքով: Դրամը պատրաստվել է 9000 հարգի ոսկուց, 22,0 մմ տրամագծով եւ 8,6 գ զանգվածով:
Դարձերեսի դաշտի ձ-ավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: