AM
7 January 2025 - 10:42 AMT

Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թ. փետրվարի 1-ից պետությունը ծրագիր կգործարկի: Այդ մասին հոլովակ է հրապարակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Դա վերաբերում է այն անձանց, որոնց վարկերի մայր գումարի հանրագումարը չի գերազանցում 1 մլն դրամը։

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։

Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի մոտ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու:

Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է մոտ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ մոտ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: