ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է հաշվի համալրման նոր միջոցի` «Լիցք» ծառայության մասին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը: «Նոր «Լիցք» ծառայությունը արագ, հարմար ծառայություն է, որն այլընտրանք է հաշվի համալրման արդեն գործող միջոցների կողքին, ինչպիսիք են բանկոմատները, էլեկտրոնային վճարման ապարատները եւ ՎիվաՍելլ-ՄՏՍ կայքը»,- հայտնել է նա: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ մինչեւ 150 դրամով հաշիվը համալրելու դեպքում քարտի ակտիվության օրերի ժամկետը չի փոխվում, այլ` սկսած 200 դրամից. կանխավճարային քարտի հիմնական ժամկետին գումարվում է մեկական օր:
Հաշիվը կարելի է «լիցքավորել» 911 ցանցի դեղատներում, Nokia խանութներում եւ թերթի կրպակներում: Վաճառքի կետերի ցուցակը մշտապես աճելու է ողջ Հայաստանի տարածքում: