AM
21 May 2009 - 16:42 AMT

Արմենտելը 2010-ին Հայաստանում ամբողջությամբ կթվայնացնի ֆիքսված կապը

Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուսական «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Հայաստանում թվայնացված ֆիքսված կապի մակարդակն այսօրվա դրությամբ կազմում է 67 տոկոս: Ինչպես կարծում է Պլեսկոնոսը, Հայաստանի համար դա շատ բարձր թիվ է, համեմատած Ռուսաստանի հետ, որտեղ այդ մակարդակը չի անցնում 47 տոկոսը: Նա նաեւ հայտնեց, որ թվայնացման ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Ուզբեկստանին եւ կազմում է 69 տոկոս, ինչը Հայաստանի ցուցանիշը գերազանցում է ընդամենը 2 տոկոսով: «Միաժամանակ նրանք չեն նախատեսում կրճատել միջոցառումների ներդրումները, որոնք ֆինանսական հետադարձ պատասխան են ունենալու»,- նշել է Պլեսկոնոսը:

Վերջին երկու տարում «ԱրմենՏել»-ը Հայաստանում համանման կայանների թվայնացման համար ներդրել է 200 մլն դոլար: 2009-ի ապրիլին ընկերությունը հայտարարել է Երեւանում եւս երեք կայանների թվայնացման մասին, եւ դրանով մայրաքաղաքում թվայնացման մակարդակը հասցրել է 90 տոկոսի: «ԱրմենՏելը» նախատեսում է Հայաստանում թվայնացնել բոլոր համանման կայանները 2010-ի վերջում: