«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուիքյան իր էջում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում թույլ չի տա։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, և որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է
«Ալիևը ցանկացած առիթով ԱՄՆ նախկին դեմոկրատական իշխանությանը «երախտամոռ» է անվանում, իսկ նոր ընտրված նախագահին և հանրապետական մեծամասնությանը հնարավոր բոլոր տարբերակներով գովաբանում է և շողոքորթում։ Դա միանշանակ լավ է, քանի որ Ալիևը անթաքույց հույս է փայփայում, որ նորերի հետ լեզու կգտնի, իսկ դա էլ նշանակում է, որ ինքնագլուխ քայլերի չի գնա…
Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու համաձայնություն Թրամպը և իր հանրապետական վարչակազմը չեն տա: Ոչ միայն այն պատճառով, որ Թրամպը ընտրվել է խոստանալով խաղաղություն բերելը, որ ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարածաշրջանային շահերը համընկնում են, որ ՀՀ-ն քրիստոնեական եղբայրության կարևոր մաս է ու քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրը, այլ նաև, որ ՀՀ-ն ԱՄՆ ռազմավարական գործընկերն է այլևս և ուղենիշ է վերցրել ապագայում ԱՄՆ դաշնակից և ԵՄ անդամ դառնալ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է պարտականությունները հունվարի 20–ին։