Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, փոխել է իր ներկայացուցչին խմբում: Այսուհետեւ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պաշտոնական Փարիզի անունից կզբաղվի դիվանագետ Ուգո Պերնեն: Նա կփոխարինի համանախագահ Ֆիլիպպ դե Սյուրմենին: Նոր նշանակումը` դա միայն ռոտացիա է, որը մյուս համանախագահ-երկրները նույնպես գործածում են: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական համանախագահի փոխումը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: