Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջին, ասել է, որ լրացվող հայտարարագրերի հիման վրա հնարավոր է, որ սոցիալական կրեդիտների միջոցով քաղաքացիներին վերադարձվի մինչև 70 մլրդ դրամ՝ գրեթե 200 մլն դոլար։
Նա նշել է, որ դրա համար հարկավոր է, որ անձը եկամտահարկ վճարած լինի և այդ ծախսերը նորմալ փաստաթղթավորված ներկայացվեն հայտարարագրման համակարգում։
Նա ասել է, որ վերադարձի ենթակա գումարները կարող են կիրառելի լինել նաև բնակարանի ձեռքբերման դեպքում, սակայն, քանի որ, բնակարանի ձեռքբերման համատեքստում այս համակարգն արդեն գործում է, 70 մլրդ դրամը վերադարձվում է քաղաքացիներին այլ ձևաչափով։
«Աասում եմ, որ 70 մլրդ դրամ ենք վերադարձնում քաղաքացիներին, բայց, դեռ փաստացի պետք է հայտարարագրերը լինեն, որ հասկանանք, թե ինչքան է ծավալը: Սա բյուջեի համար ծախս է, պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ շատ մեծ անհամաչափ ծախսեր չստեղծենք»,- ասել է վարչապետը։
Նա նաև ասել է, որ հայտարարագրման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների 3000 դրամ վճարները չեղարկվելու են։
ՊԵԿ–ը հայտարարել է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման արդյունքում սոցիալական գումարներ կարող են վերադարձվել առողջապահության ոլորտում՝ 50, 000 դրամ, և կթության ոլորտում ուսման վարձի վճարման համար՝ մինչև 100,000 դրամ։