Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
2024–ին կոմբինատը վճարել է մոտ 102 միլիարդ դրամ հարկ։
Երկրորդ տեղում Mobile Centre է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ), 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։
2024-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել 101․9 մլրդ դրամ (մոտ 254․7 մլն դոլար)։






