AM
28 January 2025 - 09:17 AMT

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հե։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների հիմնական հարցերն ու համատեղ ծրագրերի ընթացքը։

Կողմերը մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման և իրականացման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։