AM
30 January 2025 - 09:41 AMT

Փաշինյան․ Ծառայողական մեքենաների պատմական մինիմում է գրանցվելու

Պետական կառավարման մարմիններից հետ կվերցվի 423 տրանսպորտային միջոց, որոնք կփոխանցվեն պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ այս որոշման արդյունքում ծառայողական մեքենաների թվի պատմական մինիմում կարձանագրվի։ Նա ասել է, որ այս փոփոխությունը միաժամանակ խթան կհանդիսանա, որ պետծառայողները ավելի անմիջական շփվեն քաղաքացիների հետ, իսկ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն։

Կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ պետմարմիններից հետ վերցված մեքենաների մեծ մասը նախատեսվում է վաճառել աճուրդի միջոցով։

«Որոնք թարմ են, նոր են, և պետական համակարգում ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, կփոխարինենք։ Բայց մեծամասնությունը, վստահաբար, վաճառվելու է»,- ասել է նա։

Քաղաքացիները կարող են մասնակցել էլեկտրոնային աճուրդներին։