Արգելված սննդային հավելումների ցանկն ընդլայնվել է։ Կառավարությունը որոշում է ընդունել։
Այս ոլորտում տեղական օրենսդրության վերջին թարմացումը եղել էր 2007 թվականին Կառավարության ընդունած որոշմամբ։ Որոշվել է այն վերաշարադրել՝ ավելացնելով նոր արգելված հավելումներ, ներառյալ՝ գունանյութեր, կոնսերվանտներ և այլ բաղադրիչներ։
Այս նախաձեռնությունը միտված է պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև կանխարգելելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2024 թվականից որոշ հավելումների օգտագործումն արգելվել է, իսկ Հայաստանում գործող կարգավորումները հնացած էին: