AM
31 January 2025 - 12:42 AMT

Վարչապետ․ Բաքվին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա գերիների և անհետ կորածների հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա գերիների և անհետ կորածների հարցին։Նա այդ մասին խոսել է իր հրավիրած մամուլի ասուլիսում։

Նա հավաստիացրել է, որ բոլոր հարցերը քննարկվում են։

«Նրանք մարդիկ ենք, որոնք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Բոլոր հարցերը քննարկվում են։ Մի քանի գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Գուցե, այդ գրավոր առաջարկների վերնագիրը դրած չի պայմանագիր այսինչի մասին, բայց այդ բոլոր հարցերը բանակցվում են, դրանք բանակցային բովանդակություններ են։

Արդյոք այդ թեմաների մեջ կա՞ անդրադարձ գերեվարվածների, պատանդների և այլ պահվող անձանց մասին։ Իհարկե, կա, կա աներկբա և անընդհատ, չի կարող չլինել։ Արդյոք այդ բոլոր թեմաների մեջ կա՞ անհետ կորածների մասին։ Իհարկե, կա, չի կարող չլինել»,–ասել է վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։