AM
31 January 2025 - 13:17 AMT

Գրիգորյանի մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանում է, որտեղ հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։

Նիստը կազմակերպվել էր Ալմաթիում՝ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ մինչև 2030 թվականը միության տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համար։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ագրոարդյունաբերական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, տեխնոլոգիական զարգացումներին, սելեկցիայի, սերմնաբուծության և գյուղատնտեսական արտադրության առաջմղման միջոցառումներին։

Նիստի ընթացքում նաև հավանության է արժանացել Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի խթանել տրանսպորտային համագործակցությունն ու առևտրային կապերի խորացումը։