AM
14 February 2025 - 11:01 AMT

25% զեղչեր՝ Երևան-Թբիլիսի գնացքի համար

Փետրվարի 22-ից Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի արժեքի վրա կգործի 25% զեղչ։ Այս առաջարկը վերաբերում է բոլոր տոմսերի տեսակներին՝ պլացկարտ, կուպե և ննջավագոն (ՍՎ), հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Այս միջազգային գնացքն ուղևորություն է կատարում Երևանից ամսվա զույգ օրերին, իսկ Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության նպատակով երթուղին իրականացվում է գիշերային ժամերին․ Երևանից մեկնման ժամը 21:30-ն է, իսկ Թբիլիսիից՝ 20:20-ը։ Ճանապարհի տևողությունը կազմում է մոտ 10-10.5 ժամ։

Տոմսի արժեքի մեջ ներառված են անկողնային պարագաները, ապահովագրությունը և կոմիսիոն վճարները։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար՝ առանց առանձին նստատեղ զբաղեցնելու, իսկ 5-ից 10 տարեկան ուղևորների համար գործում է հատուկ սակագին։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի քաղաքների երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ պաշտոնական կայքում։