AM
23 May 2009 - 10:46 AMT

Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համաժողովը տեղի կունենա հունիսի 14-ին Սալոնիկում

Տարածաշրջանային տնտեսական համաժողովը, որը նվիրված էր Սեւծովյան տարածաշրջանի ներկա տնտեսական իրավիճակին եւ միջնաժամկետ հեռանկարներին, տեղի կունենա հունիսի 14-ին Սալոնիկում (Հունաստան): Առաջիկա համաժողովի կազմակերպչի դերում հանդես է գալիս Առեւտրի ու զարգացման Սեւծովյան բանկը (ԱԶՍԲ):

Համաժողովը կանցկացվի տարածաշրջանում բանկի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Համաժողովում որպես զեկուցողներ հրավիրված են էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներն ու ԱԶՍԲ անդամ 11 երկրների կենտրոնական բանկերի կառավարիչները, ինչպես նաեւ տարածաշրջանում գործող խոշոր միջազգային ֆինանսական ինստիտուտների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային բանկերի ներկայացուցիչներն ու Սեւծովյան տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող ձեռներեց-առաջնորդները:

Համաժողովը կընթանա հունական Macedonia Palace հյուրանոցում: