AM
20 February 2025 - 06:11 AMT

Փաշինյան․ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները՝ նշելով, որ նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։

Նա նշել է, որ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։

«Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է, բայց այն չի առնչակցվում իրավունքների և պարտականությունների համակարգին։ Ըստ Իրական Հայաստանի գաղափարախոսության հայրենիքը նույնացվում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ–ի հետ։ Պետությունը դիտարկվում է որպես հայրենիքի անքակտելի մաս, իսկ հայրենասիրությունը՝ նրա շահերի ու սահմանված իրավակարգի հետ համընկնող արժեք»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ այս մոտեցման շրջանակում քաղաքացին պետք է գիտակցի ոչ միայն իր հիմնադիր դերը պետության ստեղծման հարցում, այլև իր պատասխանատվությունը սահմանադրական կարգի պահպանման գործում:

Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: