AM
20 February 2025 - 10:39 AMT

Մինչև հունիսի վերջ կարտոֆիլի սերմացուի ներմուծումը ՀՀ կազատվի մաքսատուրքից

Մինչև հունիսի վերջ կարտոֆիլի սերմացուի ներմուծումը ՀՀ կազատվի մաքսատուրքից։ Կառավարությունը որոշել է 6 ամսով սակագնային արտոնություն կիրառել։

Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025–ի հունվարի 22-ի որոշման պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով։

Հայաստանին հատկացվել է 3,500 տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման հնարավորություն՝ 0% մաքսատուրքի դրույքաչափով։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2025–ի հունիսի 30-ը ներառյալ։