AM
21 Փետրվար 2025 - 13:59 AMT

Երուսաղեմի Հայկական թաղամասում կացնով հարձակում է եղել կնոջ վրա․ Կասկածյալը ձերբակալվել է

Երուսաղեմի Հայկական թաղամասում կացնով հարձակում է եղել մոտ 50 տարեկան կնոջ վրա, հայտնել է The Jerusalem Post-ը։

Rescue Judea and Samaria Without Borders կազմակերպության տվյալներով, հարձակվողը ներխուժել է կնոջ տուն և հարվածել նրան կացնով։

Տղամարդը դիմել է փախուստի, բայց նա հայտնաբերվել և ձերբակալվել է։

Տուժածը հայտնաբերվել է ծանր վիճակում՝ լուրջ վնասվածքներով մարմնի տարբեր հատվածներում։