AM
22 February 2025 - 11:22 AMT

Նախարար․ Միջին ամսական աշխատավարձն աճել է 66%-ով, իսկ հարկերը՝ նվազել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն միջին ամսական աշխատավարձն աճել է, իսկ հարկերը՝ նվազել։

«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287,000 դրամ։

Այս ցուցանիշը 2018-ին կազմում էր 172,700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25․3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն՝ 5․3% էլ իջել են հարկերը։

Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26,200 դրամով, այնինչ՝ 2018-2024 թթ. աճել է 114,500 դրամով», – գրել է նա։