Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839։
Ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41,124-ով կամ 5.8%-ով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։