AM
25 May 2009 - 09:38 AMT

Հայաստանի նախագահի ՏՏ ոլորտի մրցանակներն ուսանողներին ու աշակերտներին կհանձնվեն սեպտեմբերին

Հայաստանի նախագահի ՏՏ ոլորտի մրցանակն ուսանողներին ու աշակերտներին կհանձնվի սեպտեմբերին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Սինոփսիս-Հայաստան» ընկերության PR-մենեջեր Գայանե Մարկոսյանը, այս տարի նախատեսված են հետեւյալ անվանակարգերը` գլխավոր մրցանակ (1200$), լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր), լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր), լավագույն բակալավր (I եւ II կարգեր), լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:

ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ինչպես նաեւ Հայաստանի տեխնիկական ուղղվածությամբ առաջատար կրթօջախների` ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, Ա. Շահինյանի անվ. Ֆիզմաթ. հատուկ դպրոցի, «Անանիա Շիրակացի» ճեմարանի, «Քվանտ», Գյումրու «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանների ուսանողներն ու աշակերտները:

Մասնակիցները հարցազրույց կանցնեն, որի ընթացքում կպատասխանեն մշակությի, արվեստի, քաղաքականության, տնտեսության եւ ՏՏ ոլորտին վերաբերող հարցերին: Մասնակիցները նաւե պետք է որոշակի թեմայով շարադրություն գրեն 1 ժամվա ընթացքում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ հուլիսի 10-ը` նշված բուհերի դեկանատներին կամ դպրոցների տնօրինությանը: