AM
7 June 2002 - 19:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Հայաստանի արատքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հերքել է որոշ ադրբեջանական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը այն մասին, թե, իբր, օրերս Սթրասբուրգում կայացած բանակցությունների արդյունքում արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է` Ադրբեջանին դաշտային Ղրարաբաղի չորս շրջանները հանձնելու հայկական կողմի պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները Եվրոպայի Խորհրդում, հաղորդել է, որ պաշտոնական Երեւանը դրա փոխարեն ակնկալում է հասնել Նախիջեւանի տարածքով երկաթուղային երթեւեկության ապաշրջափակմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: