2024 թվականի ընթացքում հայաստանցիների առցանց գնումները Wildberries հարթակում 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով։
Մարքեթփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով՝ այս տարի Հայաստանում մեծ պահանջարկ են վայելել գրասենյակային սարքավորումները, հատկապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքերը (+526%), 3D-տպիչները (+226%) և շարժական տպիչները (+275%)։ «Նոթբուքեր և համակարգիչներ» կատեգորիայում ամենից շատ պատվիրել են նոթբուքերի սնուցման սարքեր (+296%) և մարտկոցներ (+204%)։
2024 թվականին ակտիվություն են ցուցաբերել նաև ավտոսիրահարները։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքներն են եղել․
- Շարժիչի մաքրող միջոցներ (+358%)
- Ավտոմեքենաների ներկեր (+241%)
- Մեքենաների սալոնի մաքրող միջոցներ (+198%)
- Ավտոմեքենայի լիցքավորիչներ (+163%)
- Վառելիքի զտիչներ (+128%)։
Վերլուծաբանները ներկայացրել են նաև, թե Հայաստանի որ մարզերն են առավել ակտիվ օգտվել մարքեթփլեյսից։
Վաճառքի մասնաբաժնով առաջատարներն են․
- Երևան (49․83%)
- Կոտայքի մարզ (8․84%)
- Շիրակի մարզ (6․79%)
- Արարատի մարզ (6․58%)
- Արմավիրի մարզ (6․23%)
- Լոռու մարզ (5․46%)
- Սյունիքի մարզ (4․70%)
- Գեղարքունիքի մարզ (4․49%)
- Տավուշի մարզ (3․12%)
- Արագածոտնի մարզ (2․91%)
- Վայոց ձորի մարզ (1․05%)։