AM
25 May 2009 - 13:23 AMT

Երեւանում մեկնարկել է հայ-բելգիական բիզնես-ֆորումը

Հայ-բելգիական համագործակցությունը գտնվում է զարգացման ճանապարհին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Սա արդեն երկրորդ հանդիպումն է, որը մենք կազմակերպում ենք Վալլոնիայի հետ (Բելգիա), որի հիմնական նպատակը է հայ-բելգիական գործարար շրջանների հետ փոխհարաբերություններ հաստատելն է նրա համար, որպեսզի նրանք կարողանան կազմակերպել համատեղ բիզնեսը եւ ապահովել ապրանքաշրջանառությունը»,- ասել է նա:

Հարությունյանի կարծիքով, առաջին հայ-բելգիական բիզնես-ֆորումը տեղի է ունեցել անցյալ տարի, եւ այսօր մեր նպատակն է խորացնել եւ զարգացնել այդ փոխհարաբերությունները եւ այն ձեռքբերումները, որոնք առկա են այդ համագործակցության շրջանակներում: Ինչպես հայտնել է գլխավոր տնօրենը, հայ-բելգիական համագործակցությունը տեղի է ունենալու UNIDO գործակցության ձեւաչափում:

Հարությունյանի խոսքերով, համագործակցության այժմյան մակարդակը դեռեւս անբավարար է գնահատվում եւ այն զարգացնելու անհրաժեշտություն կա: Այսօր Հայաստանում չկան բելգիական ձեռնարկություններ, բայց գործում են մի քանի ընկերություններ բելգիական կապիտալով: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Հայաստանում ուղղակի ներդրումները 2008-ին կազմել են 3.6 մլն դոլար, ինչը 2.5 տոկոսով շատ է անցյալ տարվա արդյունքներից, իսկ այս տարվա ապրանքաշրջանառությունը կազմել է 18.65 մլն դոլար, արտահանումը կազմել է 9.1 մլն դոլար, իսկ ներկրումը` 9.5 մլն դոլար: «Արտահանումը եւ ներկրումը երկու երկրների միջեւ երկու երկրների միջեւ փոքր չափերի են հասնում, բայց դրանք մեծացնելու հնարավորություն կա, եւ նմանատիպ բիզնես-ֆորումների կազմակերպումը տալիս է այդ հնարավորությունը»,- ասել է նա:

Հարությունյանը նշեց, որ Հայաստանից հինականում արտահանվում են ոսկերչական իրեր, իսկ բելգիայից ներմուծվում են սննդամթերքներ, բացի դրանից որոշակի ձեռքբերումներ կան վերամշակվող գյուղատնտեսության, դեղագործության եւ քիմիական ադրյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Բելգիայից ժամանած պատվիրակությունը, որի մեջ մտնում էին 11 ընկերությունների ներկայացուցիչներ, գլխավորում է Բելգիայի Վալլոնիայի նահանգի Արտաքին առեւտրի եւ ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենը: Հայկական կողմը ներկայացնում էր Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ Ռուսաստանում Բելգիայի դեսպանատան կոմերցիոն ատաշե Իվան Կորսակը: