Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նկատառումով։ Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները, հայտնում է քաղաքապետարանը։
«Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է:
«Գործարանային» կայարանում արդեն ծախսվել է մոտ 220 մլն դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա բավականին ծախսատար գործընթաց է։
«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– ասել է Ավինյանը։