AM
25 May 2009 - 14:11 AMT

Սալոնիկում կայացել է ՍՏՀԿ անդամ-երկրների աշխատանքային խմբի նիստը

Մայիսի 20-22-ը Սալոնիկում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ-երկրների փոքր եւ միջին ձեռնարկատիրության աշխատանքային խմբի նիստը: Այն կազմակերպված էր ՍՏՀԿ եւ հունական EOMMEX-ի հետ համատեղ եւ կրում էր «ՓՄՁ-ների համար նորարարական համակարգերի որոնումը: Ֆինանսական ճգնաժամը հնարավորության շրջելու բանալին» թեմատիկ անվանումը:Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին Հունաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Սերոբ Բեջանյանը եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աշխատակից Գոհար Գարիելյանը:Նիստի քննարկումների արդյունքների հիման վրա ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որն առաջիկայում կներկայացվի ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների քննարկմանը: