Հունվարի 1-ից ՀՀ 3448 քաղաքացի, ովքեր լրացրել են համընդհանուր հայտարարագիրը, ետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) ետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։