AM
25 May 2009 - 17:33 AMT

Երեւանում տեղի է ունեցել «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողությունը

Ուսումնասիրելով Հայաստանի շուկան` մենք եկանք այն եզրակացության, որ մեծ բացթողում կամ սպասարկման ու առեւտրի ոլորտում, որը մենք կփորձենք լրացնել սուպերմարկետների նոր ցանցով»,-այսօր «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողության ժամանակ հայտարարել է «Ֆրեշ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռիկարդո Մերինոն:

Ըստ Մերինոյի, սուպերմարկետը մեկնարկ կհանդիսանա Երեւանում այդ ցանցի սուպերմարկետների բացման համար:

«Նման բարդ ֆինանսական ժամանակներում, երբ խոշորագույն ընկերությունները կրճատում են իրենց հաստիքները, մեր ընկերությունը տասնյակ մասնագետների հնարավորություն է տալիս բարձր աշխատավարձով աշխատանք գտնել»,-նշել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը` հավելելով, որ սուպերմարկետում արդեն 40 հոգի աշխատում է:

Սուպերմարկետը հագեցած է մանրածախ առեւտուր իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչն ապահովում է սպասարկման բարձր որակ: