Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցերը մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով, հայտնում է քաղաքապետարանը։
Ոչ համապատասխան վայրերում առևտրային գործունեություն իրականացնելու դեպքերի հիմքով կազմվել է արձանագրություն, որից հետո իրականացվել է ապրանքի առգրավում։
Անառողջ միջավայրում սննդամթերքի վաճառքը կարող է վտանգել այն քաղաքացիների առողջությունը, ովքեր ձեռք են բերում այդ ապրանքները, ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ բացօթյա առևտրով զբաղվելուց։