Այսօր Երեւանում տեղի կունենա Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ZyXEL ընկերության ներկայացուցչության կազմակերպած «ZyXEL-ի ցանցային լուծումները» խորհրդաժողովը, որը նշանավորում է այդ ընկերության մուտքը տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական շուկա: Ինչպես այսօր PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաղորդել է ZyXEL ընկերության մարքեթինգի եւ գործընկերների հետ կապերի գծով մասնագետ Օքսանա Պուգաչովան, առաջին խնդիրը, որն արծարծված է այսօրվա դրությամբ ընկերության առաջ, դա հայկական շուկայի ուսումնասիրությունն է, ինչպես նաեւ գործընկերների, ինտեգրատորների եւ ռեսելերների որոնումը: «Այսօր մենք մեր պոտենցիալ հայ գործընկերներին կառաջարկենք մեր արտադրանքը, քանի որ, մեր տվյալներով, մեր արտադրանքը պահանջարկ ունի, սակայն այն առաքում են ոչ պաշտոնական գործընկերները, եւ քանի որ չկա ներկայացուցչություն եւ տեխնիկական սպասարկման որակյան կետեր, այն համապատասխան իրացում չի ստանում»,-ասել է նա:
ZyXEL Communications-ը ցանցային լուծումների առաջատար մշակող է ինտերնետ-տեխնոլոգիաների հենքի վրա: Ընկերության գործունեության առաջնային ուղղություններից է լայնածավալ հասանելիության ապահովությունը, ունիվերսալ կոնվերգենտ ցանցերի (NGN-Ապագա սերունդների ցանցեր) եւ ցանցային անվտանգության լուծումներն, ինչպես նաեւ սարքավորումներ թվային տան համար:
Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ZyXEL-ի ներկայացուցչության հիմնական խնդիրներն են գործընկերների աշխատանքի համակարգումը Կենտրոնական Ասիայի ու Ադնրկովկասի երկրներում, մարքեթինգային, տեխնիկական ու տեղեկատվական աջակցության կազմակերպում, ZyXEL-ի սարքավորումների սպասարկում, ինչպես նաեւ մասնագետների ուսուցում: