AM
13 March 2025 - 10:11 AMT

Ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն

ՀՀ–ում 13 տեսակի մշակաբույս կապահովագրվի, այդ թվում ծիրանն ու խաղողը, որոնք նախորդ տարի չեն ապահովագրվել։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ՀՀ–ում գործող վերապահովագրական ընկերությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ էր ունեցել ու դուրս է եկել հայկական շուկայից։ Այդ պատճառով ՀՀ կառավարությունն ինչպես 2024 թ., այնպես էլ այս տարի իր վրա է վերցնում ռիսկերի մեղմման մի զգալի մասը»,– հայտարարել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ըկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա ՀՀ կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Բացի այդ, ըստ նրա, հաջորդ տարիների համար նախարարությունը նաև համակարգային լուծումներ կփորձի գտնել` օգնելու գյուղատնտեսության ոլորտին։

Պապոյանը նշել է, որ այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։