«Սուրմալու» մետրոյի կայարանի կառուցման համար անհրաժեշտ տեխառաջադրանքը մշակվել և հաստատվել է մասնագիտական խմբի կողմից։ Այդ մասին Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։
Նա պատասխանել է ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին՝ անդրադառնալով Փեթակ-Սուրմալու հատվածում մետրոյի կայարանի կառուցման ընթացքին, հայտնում է Արմենպրեսը։
Բաբայանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մրցույթ հայտարարել՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեկնարկի համար։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունն ու հայեցակարգ-նախագծի կազմման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։
Բացի այդ, ներդրումային ծրագիր է մշակվել, որը կներկայացվի կառավարության քննարկմանը՝ շինարարության ֆինանսավորման հաստատման համար։