ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կապանից Տաթև տանող՝ Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը կառուցված է։ Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել։
Վարչապետը գրառմանը կցել է #ինչպեսխոստացելէի հեշթեգը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը գործողից լայն է լինելու, շրջանցելու է 10-ից ավելի ոլորաններ։ Անտառամիջյան այս ճանապարհը լինելու է Տաթև-Աղվանի-Սյունիք միջպետական ճանապարհի մի հատվածը, ունի ռազմավարական նշանակություն: