Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։
Սահմանափակ՝ 500 բացառիկ օրինակով թողարկված պրեմիում քարտերը առաջինն են Հայաստանում, որոնց համար կիրառված են իննովացիոն AR տեխնոլոգիաներ։
Ակբա բանկի և Visa վճարահաշվարկային ընկերության նոր ու բացառիկ նախաձեռնությունը մեկտեղում է հայկական արվեստը, իննովացիոն տեխնոլոգիաներն ու բանկային նոր փորձառությունը՝ հնարավորություն ստեղծելով նորովի բացահայտել հայկական մշակութային հարստությունը։

Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Arloopa ընկերության հետ համագործակցությամբ նաև «կենդանացրել» է Մարտիրոս Սարյանի «Երևանյան բակ գարնանը», «Դեպի աղբյուր», «Ջրհորի մոտ։ Շոգ օր», «Պարսկաստան» և «Ինքնադիմանկար. երեք հասակ» կտավները, ինչպես նաև VR տեխնոլոգիայի կիրառմամբ ներկայացրել «Հայաստան։ Պաննո»-ն։

«Գաղափար առաջացավ «կենդանացնել» Սարյանի կտավները, որոշվեց նաև թողարկել քարտ, որը կկրի Սարյանի գործերի արտապատկերները։ Մեր ընտրությունը անմիջապես կանգնեց «Հայաստան։ Պաննո»-ի վրա, որովհետև այն շատ լավ է բնութագրում մեր հայրենիքը և համարվում է Սարյանի երկարամյա ստեղծագործական կյանքի լավագույն աշխատանքներից մեկը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկը տարիներ շարունակ եղել է արվեստի կողքին ու հիմա էլ շարունակում է այդ ուղղությունը՝ որպես սոցիալական պատասխանատվության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Ցանկացանք այնպիսի աշխատանք կատարել, որը կհանրայնացնի ու կհանրահռչակի սարյանական արվեստը»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ հնարավորություններ են ընձեռում մշակույթի և ճանապարհորդության սիրահարների համար. աշխարհի տարբեր թանգարաններում մուտքի առավելություն, մեկ հյուրի հետ անսահմանափակ քանակությամբ անվճար այց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, աշխարհի 1300-ից ավելի օդանավակայաններում առանձնացված սպասասրահների անվճար մուտք, ճանապարհորդական ու գնումների ապահովագրություն և այլն։
Visa Signature Limited Edition քարտի մասին ավելին կարելի է իմանալ կայքում։
Visa Signature Limited Edition քարտը կարելի է պատվիրել կայքում։
Visa Signature Limited Edition քարտը սկանավորելու, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում վերոնշյալ կտավներին AR փորձառության միջոցով ծանոթանալու համար կարելի է ներբեռնել Arloopa հավելվածը։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուները VR փորձառությանը կկարողանան ծանոթանալ ապրիլից։
Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։