Ադրբեջանի նավթային հիմնադրամն (ԱՆՀ) այս տարի դեռեւս զգալի փոխանցումներ չի կատարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի կառուցման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԱՆՀ գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը:
Նրա խոսքերով, խոշոր փոխանցումներ դեռեւս չեն եղել, հատկացվել են միայն փոքր գումարներ այն գերատեսչության պահպանման համար, որը ստեղծվել է նախագծի իրականացման համար, ինչպես նաեւ նախագծային աշխատանքների համար: «Այս տարի եկաթուղու կառուցման շրջանակներում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից կհատկացվի 100 մլն դոլար»,-ասել է Մովսումովը:
Ադրբեջանը նավթային հիմնադրամից նախատեսում է հատկացնել 200 մլն դոլար Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու վրացական հատվածի վերակառուցման համար: «Մարաբդա-Կարս երկաթուղի» ՍՊԸ-ի ընթացիկ ծախսերի համար հատկացվել է շուրջ 280 հազար դոլար, որոնք նախատեսվում են աշխատավարձերի վճարման, գրենական պիտույքների համար, հաղորդում է Trend Capital-ը:
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր 105-կիլոմետրանոց երկաթուղի, որի 76 կմ կանցնի Թուրքիայի տարածքով, 29 կմ` Վրաստանի: Բացի այդ, Վրաստանում կվերակառուցվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 15կմ հատվածը, թողունակությունը մինչեւ տարեկան 15 մլն տոննա բարձրացնելու համար: Ախալքալաքում նախատեսվում է կառուցել անցումային կետ` ապահովելու համար գնացքների անցումը Վրաստանում առկա ուղիներից եվրոպականի: