Ռուսաստանի խոշորագույն բջջային դիստրիբյուտոր` «Եվրոսետ» ընկերությունը հեռանում է Հայաստանի եւ Մոլդովայի շուկաներից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ընկերության մամլո քարտուղար Նատալյա Արիստովան. «Հայաստանում մեր խանութներն արդեն իսկ չեն աշխատում, իսկ ընկերության վերջնական փակումն այդտեղ, որոշ ընթացակարգերի պատճառով կարող է երկարաձգվել 2-3 ամսով: Դա պայմանավորված է նրանով, որ «Եվրոսետ» կապի սրահների շահույթը Հայաստանում եւ Մոլդովայում չի գերազանցում ընկերության ընդհանուր եկամուտի 1 տոկոսը»,-ասել է նա: Ըստ Նատալյա Արիստովայի, «Եվրոսետը» մտադիր է իր գործունեությունը կենտրոնացնել 3-4 հիմնական շուկաներում` ռուսական, ուկրաինական, ղազախական եւ բելառուսական:
2006թ. «Եվրոսետը« գործունեություն ծավալեց Ղրղզստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Ադրբեջանի շուկայից ընկերությունը հեռացավ, չաշխատելով նույնիսկ կես տարի: Ընկերությունում դա բացատրեցին նրանով, որ Ադրբեջանում առավել ձեռնատու էր վաճառել օգտագործված հեռախոսներ: