Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի բաժինը, տվյալ ծառայությունն իրականացվում էր կարճաժամկետ ակցիայի շրջանակներում եւ հունիսի 1-ից նպաստավոր սակագներով զանգերի համար «Հայերի աշխարհ» ծառայությունը չի գործելու միայն իրավաբանական անձանց համար: Ֆիզիակական անձինք կարող են շարունակել այն օգտագործել առաջվա նման:
«Հայերի աշխարհ» ծառայությունը բաժանորդներին թույլ է տալիս «88» կոդի միջոցով իրականացնել միաջազգային զանգեր նպաստավոր սակագներով: