«ԱՐՄԵՆԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ավարտի մասին, հաղորդում է ներդրումային ընկերության մամլո ծառայությունը: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվեց բաց բաժանորդագրության եղանակով, որի արդյունքում տեղաբաշխվեց ձայնի իրավունք տվող 861 652 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 904 634 600 ՀՀ դրամ: Ներկայումս արդեն սկսվել է` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում բաժնետոմսերի ցուցակման համար ցուցակման հայտի – փաստաթղթերի փաթեթի ձ-ավորման գործընթացը:
Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանված էր 1050 ՀՀ դրամ:
Թողարկման խորհրդատուն – գլխավոր տեղաբաշխողը «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն էր: Տեղաբաշխման ընթացքում ստեղծվեց տեղաբաշխման խումբ, որի անդամ դարձավ նա- «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն:
Բաժնետոմսերի այս թողարկումը – տեղաբաշխումը Հայաստանի կապիտալի շուկայում դարձավ առաջին լայնածավալ հրապարակային ներդրումային ծրագիրը, որն իր ծավալներով – մասնակիցների թվով իր նախադեպը չի ունեցել: Տեղաբաշխմանը մասնակցեցին 1023 ներդրողներ, մինչդեռ Հայաստանում մինչ օրս 1000-ից ավել բաժնետեր են ունեցել հաշված ձեռնարկություններ, որոնց բաժնետերերի նման կազմը ձ-ավորվել էր հետմասնավորեցման գործընթացների արդյունքում:
Տեղաբաշխմանը մասնակցեցին անհատ – իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ Հայաստանից – Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նա- այլ երկրներից` մասնավորապես, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից: Տեղաբաշխման նման լայն աշխարհագրությունը փաստում է նա- այն մասին, որ միջազգային բիզնեսը – օտարերկրյա ներդրողները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը – նրա գործարար միջավայրի արդյունավետությունը:
Համաշխարհային տնտեսությունում ներկայումս առկա ճգնաժամային իրավիճակի, առաջատար ֆոնդային ինդեքսների անկման – արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների պայմաններում հրապարակային տեղաբաշխման միջոցով ավելի քան 900 մլն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումը օբյեկտիվորեն մեծ հաջողություն կարող է համարվել: Պակաս կար-որ չէ նա- հայկական – օտարերկրյա ավելի քան 1 000 ներդրողների ներգրավման փաստը, ինչը վկայում է զարգացման նման ծրագրերի գրավչության – Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ ներդրողների ունեցած վստահության մասին:
«ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն իր վստահությունն է հայտնում որ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման փորձը կար-որ դեր կունենա Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացման – հետագայում մեծ թվով նման ծրագրերի խթանման գործում: