AM
29 May 2009 - 08:23 AMT

«Կոմսթար-ՕՏՍ» եւ «Telecom Italia Sparkle» ընկերությունները պայմանավորվել են հեռահար կապի իրենց ցանցերի միավորման մասին

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում հեռահաղորդակցային ծառայությունների խոշորագույն օպերատոր «Կոմսթար-ՕՏՍ» (Միավորված հեռահամակարգեր) եւ առաջատար եվրոպական կապի օպերատորներից մեկը` «Telecom Italia Sparkle» ընկերությունը, որը մտնում է Telecom Italia խմբի մեջ, հայտարարել են հեռահար կապի իրենց ցանցերի միավորման եւ միջազգային հեռախոսաթրաֆիկի տարանցման ծառայությունների տրամադրման մասին: Ընկերությունները կսկսեն միմյանց ծառայություններ տրամադրել, որոնք թույլ կտան ձայնային թրաֆիկի ծավալները տարբեր ուղղություններով ուղղել:

Օպերատորները կփոխանակեն թրաֆիկի ծավալների վերաբերյալ կանխատեսումները` յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ ամսեկան րոպեների քանակի հաշվարկից ելնելով: Դա թույլ կտա ապահովել օպտիմալ ռեսուրսների հատկացումը, ինչն անհրաժեշտ է երկու օպերատորների ցանցերի արդյունավետ համագործակցության համար` երաշխավորելով թրաֆիկի հավասարաչափ բաշխումն ու հեռավոր կապի ծառայությունների բարձր որակը:

«2008թ. մենք շատ սեղմ ժամկետում կառուցեցինք եւ շահագործման հանձնեցինք հեռավոր կապի ցանցը ու ձեռնամուխ եղանք ծառայությունների տրամադրմանը մեր բաժանորդներին: Սակայն նախագծի հետագա զարգացման համար պետք է ավելացնել հիմնական կանալների հզորությունը եւ կատարելագործել IP-տրանսպորտի համակարգը: Այդ խնդրի լուծման շրջանակներում մենք պայմանագիր ենք կնքել եվրոպական հեռահաղորդակցային խոշորագույն օպերատորներից մեկի` Telecom Italia Sparkle-ի հետ, որն այժմ իրականացնում է Միջերկրածովյան տարածքի տարանցիկ միջազգային թրաֆիկի կեսը: Նման գործընկերությունը շատ կարեւոր է մեզ համար»,-ասել է «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Պրիդանցեւը:

«Կոմսթար-ՕՏՍ»-ը Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշը «ՎիվաՍել-ՄՏՍ) եւ «Կորնետ-AM» ինտերնետ-պրովայդերի հիմնական բաժնետերն է: