Կենտրոնական բանկի նախագահի որոշման համաձայն գրանցվել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի «Նաիրի» մասնաճյուղը: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաեւ ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության եւ այլ պետական մարմինների բանկային սպասարկում:
Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:
2009թ. մարտի 31-ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 5 750 774 հազ. ՀՀ դրամ, ակտիվները` 37 020 381 հազ. ՀՀ դրամ, պարտավորությունները` 31 269 607 հազ. ՀՀ դրամ: