AM
6 June 2002 - 18:01 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

«Միացյալ Նահանգները Ադրբեջանում իր ռազմական բազաները տեղակայելու մտադրություն չունի»:,- այս մասին երեկ հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը պատրաստվում է իրականցնել իր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ չորս ուղղություններով` օդային եւ ծովային սահմանների անվտանգության, խաղաղարար ուժերի համագործակցության, ինչպես նաեւ ադրբեջանական սպաների անգլերենի ուսուցման ոլորտներում: Այդ նպատակի համար Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է չորս միլիոն դոլար հատկացնել, որից 750 հազարը կօգտագործվի սպաների անգլերեն լեզվի ուսուցման համար:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: