Եվրախորհուրդը չի ձգտում զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով: Այդ մասին Բաքվում հրատարակվող «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: «Ես չեմ կարծում, որ Եվրախորհուրդն ունի հնարավորություններ, որպեսզի զբաղվի այդ հարցերով բարձր մակարդակի վրա»,- ասել է նա` ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման միջնորդությունը մտնում է ԵԱՀԿ եւ նրա շրջանակներում ստեղծված Մինսկի խմբի իրավասության մեջ: Լորդ Ռասսել-Ջոնսթոնը նկատել է, որ Մինսկի խմբի կողմից մինչ այժմ ձեռնարկվող ջանքերը ոչնչի չեն բերել:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: