Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին հղած նամակում նշել է, որ պաշտոնական Փարիզը կշարունակի ակտիվ միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Դուք միշտ կարող եք վստահ լինել իմ ստանձնած անձնական պարտավորության վրա` գտնել ղարաբաղյան խնդրի լուծումը խաղաղ եւ բանակցային ուղով»,- ասվում է նամակում: Ժակ Շիրակը հավաստիացրել է իր ադրբեջանական գործընկերոջը, որ պետության ղեկավարի պաշտոնին գտնվելու երկրորդ ժամկետի ընթացքում նա ջանքեր կներդնի Փարիզի եւ Բաքվի միջեւ կապերի ամրապնդման համար:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: