AM
1 June 2009 - 12:24 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը շնորհավորել է իր փոքրիկ ուղեւորներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Արմավիա» ավիաընկերության` Երեւանից իրականցվող բոլոր չվերթերում 2-12 տարեկան երեխաները նվերներ են ստացել` դպրոցական գրենական պիտույքներ, նկարչության պարագաներ: Այդ մասին հայտնում է «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունը:

Ուղեւորներից մեկի` 11-ամյա երեխայի մոր խոսքերով, «մենք հաճախ ենք օգտվում «Արմավիա» ավիաընկերության ծառայություններից եւ ցանականում եմ նշել, որ բացի հուսալիությունից եւ անվտանգությունից, այս ավիաընկերությունն անակնկալներ է մատուցում: Այժմ իմ երեխան ինքնաթիռում ստեղծագործելու է, նկարելու է, եւ կարեւոր է այն, որ նա ամբողջ կյանքում կհիշի այս օրը»: