AM
16 Հունիս 2025 - 10:40 AMT

2025-ի մայիսին ՀՀ է այցելել 181 հազարից ավելի զբոսաշրջիկ

2025 թվականի մայիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 181,436, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

2024–ի մայիսին զբոսաշրջային այցելությունները կազմել են 167, 049։

2025 թվականի հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35-44 տարեկաններն են։