AM
20 Հունիս 2025 - 12:18 AMT

Գործատուն օրական 3000 դրամ աջակցություն կստանան անապահով աշխատող ընդունելու դեպքում

Կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է մի նախագիծ, որով նպատակադրված է վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցություն տրամադրել անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին։

Ըստ նրա՝ նախաձեռնության միջոցով նպաստում են գործատուներին՝ շահառուներին աշխատանքի տեղավորելու հարցում՝ գործատուն օրական 3000 դրամ աջակցություն կստանան անապահով աշխատող ընդունելու դեպքում, գրում է Panorama.am-ը։

Փոխնախարարը նշել է, որ ծրագրին կարող են մասնակցել այն ոլորտները, որոնք առնչվում են քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանմանը՝ ինչպես օրինակ դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կրթական հաստատություններ, սոցիալական և համայնքային ծառայություններ մատուցող կառույցներ, խնամքի ծառայություններ, որոնց համար մասնագիտացում պահանջվող չէ, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, մշակույթ և զբոսաշրջություն՝ ներառյալ հուշարձանների խնամքը, ինչպես նաև ուսուցիչների օգնականների ու տեխնիկական հաստատություններում ոչ մասնագիտական աշխատանքները։

«Այս բոլոր ոլորտների կազմակերպության, կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք ոլորտներում գործել են առնվազն երեք տարի և ունեն միջինը տարեկան առնվազը 10 աշխատող»,-զեկուցել է Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի տևողությունը նախատեսված է 3-12 ամիս, որոնց ընթացքում պետությունը կտրամադրի աջակցություն ամսական 21 աշխատանքային օրվա համար՝ ընդհանուր 73 հազար դրամի չափով։