Պետական գույքի կառավարման կոմիտեն հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձման միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ պետության, հայտնում է Radar Armenia-ն։
Հայցադիմումով պահանջվում է լուծել 2006թ. փետրվարի 14-ին կնքված Կրկեսի շենքի օտարման պայմանագիրը և այդ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը։
Հայցը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։
«Երևանյան կրկես» ՍՊԸ-ի 76.5%-ը պատկանում է «Տաշիր կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Նարեկ Կարապետյանն է՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին։
Ազգային ժողովը միաձայն հաստատել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք ուղղված են այդ նպատակին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները։ ՀԾԿՀ–ն մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ներդրումային ծրագրի 2025-ի մասով վերանայման առաջարկը:






