AM
11 Հուլիս 2025 - 09:50 AMT

Կասեցվել է Biella-ի տավարի կոտլետի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված որոշմամբ դադարեցվել է Երևանի Քոչինյան փողոցում գտնվող, «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեության որոշակի հատված։

Տտեսչական մարմնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ գործունեության կասեցման հիմք է հանդիսացել 2025 թվականի հուլիսի 2-ին արտադրված Biella ապրանքանիշի «Տավարի կոտլետ» ապրանքատեսակի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում արձանագրված խախտումը։ Հայտնաբերվել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում ամրագրված պահանջներին՝ ըստ աղիքային ցուպիկի խմբի մանրէների՝ «ԱՑԽՄ» և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշների:

«ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ-ին հանձնարարական է տրվել՝ արտադրանքը համապատասխանեցնել օրենսդրորեն նախատեսված նորմերին, ինչպես նաև պարտադրվել է դադարեցնել նշված խմբաքանակի իրացումը, կազմակերպել շուկայից հետ կանչման, ոչնչացման կամ օգտահանում գործընթացը։ Բացի այդ, ընկերությանը սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։