AM
15 Հուլիս 2025 - 07:03 AMT

Նախարար․ ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1775 բեռնատար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ավելի քան 1700 բեռնատար ծիրան է արդեն հասել ՌԴ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 1-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն է մուտք գործել հայկական ծիրանով բեռնված 1775 բեռնատար։ Եվս 117 բեռնատար այս պահին գտնվում են դեպի ՌԴ ճանապարհին»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Նշվում էր, որ բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։